Սպասվում են տեղումներ

Թուրքիայից հանրապետության տարածքին մոտենում է ցիկլոնային դաշտ:

Մարտի 27-ին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն, առանձին հատվածներում բուք, մերկասառույց, մառախուղ, տեսանելիության փոքրացում:

Առանձին վայրերում քամու ուժգնացում 20-25մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 27-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով ,ցերեկը նույնքանով կնվազի:

ՍՊԱՍՎՈՒՄ Է ՁՅՈՒՆ ԵՎ ԲՈՒՔ, ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶՈՒՄ

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, մարտի  15-17-ին հանրապետության տարածքը կգտնվի ցիկլոնի ազդեցության գոտում:

Մարտի   15-16-ին,   17-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 17-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 16-17-ին ամենուրեք ձյան տեսքով: Վայող Ձորում և Սյունիքում սպասվում են ինտենսիվ ձյան տեղումներ:  Continue reading

ԿՈՐԾԱՆԱՆԱՐ ԹԱՅՖՈՒՆԸ ՄՈՏԵՆՒՄ Է ՄԱԴԱԳԱՍԿԱՐԻ ԱՓԵՐԻՆ

Մադագասկար կղզու արևելյան ափերից մոտ 1000կմ հեռավորության վրա մոլեգնում է արևադարձային կործանարար փոթորիկը: Ըստ օդերևութաբանների կանխատեսումների` թայֆունը փետրվարի 14-ին ներխուժելու է կղզու տարածք:
Քամու արագությունը թայֆունի կենտրոնական հատվածներում հասնում է 80-100մ/վրկ, դիտվում են տեղատարափ անձրևներ և ամպրոպներ:
Տեղի իշխանությունները արդեն որոշում են կայացրել տարահանել կղզու արևելյան ափերի բնակչությանը:  Կանխատեսվել է նաև, որ փոթորկը անցնելու է ողջ կղզու տարածքով և մոտենալու է Աֆրիկայի արևելյան ափերին` առաջացնելով մեծ ավերածություններ:

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԵԼՔԵՐԻ ԱՆՑՄԱՆ ՍԻՆՕՊՏԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՑԻԿԼՈՆԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ՀՀ տարածքի գետերը լեռնային տիպի գետեր են, որոնց սնումը խառն է. ընդ որում տարբեր գետային ավազաններում այս կամ այն սնման բաղադրիչի դերը ենթարկվում է նշանակալի փոփոխության: Գետերի հոսքի ռեժիմին բնորոշ են հետևյալ փուլերը. 1.գարնանային վարարումների, 2.անձրևներից առաջացած հորդացումները, 3.ամառ-աշնանային և ձմեռային սակավաջուր փուլ:

Գարնանային վարարումները ՀՀ գետերի ջրային ռեժիմի հիմնական փուլերից մեկն է, որը գրեթե բոլոր գետերի մոտ հանդես է գալիս լավ արտահայտված մեկ ընդհանուր ալիքի տեսքով: Այն ձևավորվում է ստորերկրյա, հալոցքային ջրերից ու անձրևաջրերից ուստի սովորաբար ունի խառը սնում[2]: Սինոպտիկական այնպիսի պրոցեսների ժամանակ, երբ տեղի է ունենում օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում, միաժամանակ ձնհալք մի քանի բարձրադիր գոտիներում, որն ուղեկցվում է տաք անձրևներով, այդ ժամանակ վարարումները արտահայտվում են բուռն կերպով և առանձնանում են ջրի մակարդակի զգալի բարձրացումներով: Ասյպիսի վարարումների տևողությունը համեմատաբար կարճ է: Continue reading

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ…

Դեռևս մեկ տարի չկա, որ վարում եմ գիտական բոլգս, բայց ուրախ եմ, որ հասցրել եմ այս կարճ ժամանակամիջոցում տարիների ընթացքում արված իմ գիտական աշխատանքները համացանցի այս տիրույթի օգնությամբ հանձնել ընթերցողի դատին` լսել տարատեսակ կարծիքներ, մասնակցել քննարկումների, կիսվել գիտական նոր հոդվածներով և օգտակար լինել, անգամ, այն մարդկանց համար, որոնց համար իմ բլոգը ծառայում է որպես տեղեկատվություն ստանալու աղբյուր` հատկապես եղանակի կանխատեսումների հետ կապված:

Ամփոփելով մի քանի ամսվա բլոգային գործունեությունս` ցանկանում եմ, որ 2012-ը հայ ազգի համար լինի ձեռբերումների, առաջընթացի, նվաճումների, լավատեսության ու նպատակների իրականացման, անձնական երջանկության տարի:

Միշտ թող որ մեր ընթերցողները, բարեկամները և ընկերները, հարազատները լինեն առողջ, հաջողակ ու նպատակասլաց:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

 

2011-ի լավագույն լուսանկարներն` ըստ «National Geographic»-ի

Որպես առաջատար հանդես ամեն տարի «National Geographic»-ը հրապարակում է տարվա ընթացքում լավագույն այն լուսանկարների ցանկը, որոնք ոչ միայն եղել են պրոֆեսիոնալ, կրեատիվ մտքի ու քննարկումների կիազակետում, այլև եղել են զբոսաշրջիկների կողմից ամենագնահատվածը: Այս տարին ևս բացառություն չէ: Օրեր առաջ խմբագրությունը հրապարակել է այն 20.000 լուսանկարներից մի քանիսը, որոնք հավակնում են «Տարվա լուսանկար» տիտղոսին: Այս տարի մրցապայքարին մասնակցելու են շտապել  աշխարհի ավելի քան  130 երկրների ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչությամբ զբաղվող անհատներ:

Այս տարվա մրցույթի ժյուրիի կազմում են «National Geographic»-ի լուսանկարիչների Tim Laman-ը, Amy Toensing-ը, եւ Peter Essick. Գլխավոր մրցանակակիրը կստանա $ 10,000, կմեկնի Վաշինգտոն` ամսագրի գլխավոր գրասենյակ և կմասնակցի վերապատրաստման դասընթացներին:

Ստորև ներկայացնում ենք գլխավոր մրցանակի հավակնորդներին, իսկ տողատակում կարող եք տեսնել նաև բոլոր լուսանկարները:

http://ngm.nationalgeographic.com/ngm/photo-contest/2011/entries/recent-entries/

This slideshow requires JavaScript.

ԵՐԿՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԿԱՆԽԱՍՏԵՍՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Եղանակի, մասնավորապես վտանգավոր օդերևութաբանական երևույթների կարճաժամկետ կանխատեսումների կատարման գործում մեծ նշանակություն ունեն արբանյակային լուսանկարները, որոնք պատկերացում են տալիս ամպամածության գոտիների առաջացման, զարգացման և  նրանց տեղաշարժման մասին:

Մինչև այժմ «Հայպատհիդրոմետ»-ում շահագործվող համակարգով ստացված արբանյակային լուսանկարները հնարավորություն էր տալիս որոշելու և օդերևութաբանական կանխատեսումներում  օգտագործելու միայն ամպամածության պատկերի ձևը (նկ.1):

 

Ներկայումս Գերմանիայի Դաշնության EUMETSAT կազմակերպության միջոցով երկրորդ սերնդի արբանյակից 15 րոպե պարբերականությամբ ստացված տեղեկատվությունը ամպամածության գոտիների միկրոֆիզիկական, գենետիկական և մորֆոլոգիական առանձնահատկությունները վերլուծելու բավականին բարձր մակարդակի է հասել և հնարավորություն է տալիս  որոշել`

Ամպամածության տեսակը, ամպերի վերին սահմանը, ամպերի քանակը, ամպերի գագաթների ալբեդոն,  ամպերի մեջ ջրային գոլորշու պարունակությունը, սառցե հատիկների պարունակությունը և դրանց հարաբերակցությունը, ամպի գագաթի ջերմաստիճանը, ամպամածության գոտիների և օդային զանգվածների համադրությունը, օդի մեջ ջրային գոլորշիների պորցիալ ճնշումը: Այս համակարգը հնարավորություն է տալիս նաև տեսնել ամպերից դիտվող տեղումների ինտենսիվությունը (մմ/ժ), որը կարելի է օգտագործել գետերում  անձրևային հորդացումների և վարարումների կանխատեսման մեջ: Բվականին պարզ երևում է նաև ձյան ծածկի առկայությունը, որը հնարավորություն է տալիս որոշելու գետավազանի ձնածածկվածության աստիճանը, ինչը բավականին կարևոր տարր է գարնանային հոսքի կանխատեսման մեջ:

Կախված անրադարձման մակերևույթի խտությունից արբանյակիային լուսանկարի վրա ըստ գունային գամաների և ամպամածության գոտու պատկերի ձևի կարելի է առանձնացնել ամպամածության գրեթե բոլոր տիպերը, որը մինչև այժմ օգտագործովող արբանյակային լուսանկարներով բացարձակ հնարավոր չեր: Օրինակ նկ.2-ի վրա կարելի է դասակարգել 7 տեսակի ամպամածություն: 1-մառաղուղ, 2-շերտաանձրևային ամպեր, 3-կույտանձրևային ամպեր, 4-շերտակույտավոր ամպեր, 5-պատառոտված կույտավոր ամպեր, 6-փետրավոր ամպեր, 7-հզոր կույտավոր:

Բացի ամպամածության  վերլուծություններից այս նկարնորով հնարավոր է տեսնել նաև մթնոլորտային երևույթները (փոշեփոթորիկ, մառախուղ, ամպրոպներ), մթնոլորտում անկայունության էներգիայի քանակությունը, որի մեծությունը հատկապես կարևոր է ներզանգվածային ամպրոպների և տեղումների կանխատեսման համար, կոնվերգնսիոն և դիվերգենսիոն գոտիները, որոնք պատկերացում են տալիս ցիկլոնային և անտիցիկլոնային պրոցեսների առաջացման մասին,  գետնի և ջրի մակերևույթի ջերմաստիճանը, օզոնի պարունակությունը մթնոլորտի տարբեր շերտերում և վեգետացիոն ինդեքսը  (նկ3):

Արբանյակային նման ինֆորմացիան հատկապես մեծ նշանակություն ունի վտանգավոր օդերևութաբանական երևույթների կանխատեսման գործում: Այն հատկապես օգնում է ուժեղ մառախուղների, ամպրոպների, հորդառատ  տեղումների, կարկտի և ուժեղ քամիների ավելի ճիշտ կանխատեսման և կանխատեսումը տեղայնացնելու մեջ:

Օրինակ 2011թ-ի դեկտեմբերի 11-14-ը ՀՀ տարածքում ներքնոլորտի  1500-2000մ  բարձրություններում առաջացավ ինվերսիոն շերտ, ջերմաստիճանային տարբերությունը ինվերսիայի ստորին և վերին հատվածների միջև կազմեց 70C, որի արդյունքում Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում առաջացավ բավականին ուժեղ մառախուղ, դիտվեց հորիզոնական տեսանելիության փոքրացում տեղ-տեղ մինչև 50մ: Ինչպես երևում է արբանյակային լուսանկարից մառախուղի գոտին, որը պատկերված է դեղին գույնով , ընդգրկում է Արարատյան դաշտը նրա նախալեռներով, Հրազդանի և Արփայի գետահովիտները և Նախիջևանի գոգավորությունը(նկ.4):

Այս համակարգից ստացված ինֆորմացիայի դերը շատ մեծ է նաև ներզանգվածային ծագում ունեցող ամպերի առաջացման, զարգացման և նրանց շարժման ուղղության ուսումնասիրման գործում: Կույտաանձրևային ամպամածությունը, որից տեղում է հորդառատ անձրևներ և կարկուտ արբնյակային լուսանկարի վրա երևում է անջատ անջատ զանգվածների տեսքով և իր արտաքինով տարբերվում է մյուն տեսակի ամպերից (նկ5): Վերլուծելով ամպամածության մակերևույթի ջերմաստիճանը, ամպի գագաթի բարձրությունը, ամպի մեջ ջրի պաշարների քանակությունը, ամպից դիտվող տեղումների ինտենսիվությունը կարելի է բավականին մեծ ճշտությամբ կանխատեսել տեղատարափ անձրևը և կարկուտը, ինչպես նաև փոթորկանքի  հավանականությունը:

Երկրորդ սերնդի արբանյակային լուսանկարներով ցայտուն երևում է նաև  փոշու ամպերի տեղաշարժը, որը հնարավորություն է տալիս կանխատեսել փոշու ներհոսքը ՀՀ տարածք:

Հատկապես գարնանային ամիսներին. երբ Արաբական թերակղզու հյուսիսային հատվածներում սկսում է առաջանալ ցիկլոնային գործունեություն, որն ուղեկցվում է քամու ուժգնացմամբ, մթնոլորտ է բարձրանում բավականին մեծ քանակությամբ փոշու զանգված և հարավային հոսանքների ազդեցությամբ ներթափանցում ՀՀ տարածք: Նման դեպքերում դիտվում է հորիզոնական տեսանելիության կտուրկ անկում, տեղում են այսպես կոչված ցեխային անձրևներ:

Փոշու ամպը արբանյակային լուսանկարների վրա երևում է բաց վարդագույն գույնով, ընդ որում, որքան մեծ է փոշու կոնցենտրացիան օդում, այնքան մեծ է գույնի խտությունը(նկ6):

Արբանյակային նման ինֆորմացիայի օգտագործումը Հայպետհիդրոմետում հնարավորություն է տալիս բարձրացնել օդերևութաբանական կանխատեսումների արդարացման աստիճանը, որը հատկապես մեծ նշանակություն է ունենում վտանգավոր օդերևութաբանական երևույթների կանխատեսման, ՀՀ պետական և տարածքային կառավարման մարմիններին, ազգաբնակչությանը և տնտեսության ճյուղերին հիդրոօդերևութաբանական պայմանների և շրջակա միջավայրի վիճակի մասին  օպերատիվ և հավաստի տվյալներով ապահովելու համար:

 

РОЛЬ ИНФОРМАЦИИ, ПОЛУЧЕННОЙ СО СПУТНИКОВ ВТОРОГО ПОКОЛЕНИЯ, В КРАТКОЦРОЧНЫХ ПРОГНОЗАХ ПОГОДЫ

Суренян Гагик Гамлетович

Армгосгидромет, Ереван

До сих пор в Армгосгидромете в использующей системе полученные спутниковые снимки давали возможность определить и  использовать в  метерологических прогнозах только вид облачности.

В последнее время в Германии с помощью организации Eumetsat со спутника второго поколения каждые 15 минут  полученная информация о  микрофизических, генетических и морфологических  особенностях облачности дошла до высокого уровня.

 

THE ROLE OF  INFORMATION OF THE SECOND GENERATION SATELLITES IN SHORTRANGE WEATHER FORECAST

Surenyan Gagik

Armstatehydromet,Yerevan

 

Until now,  the system uses a Armstatehydromet  received satellite pictures  made ​​it possible to define and use in wather forecast  only form of clouds.

In recent years inGermany with the help of  the organization EUMETSAT satellite second generation  every 15 minutes,  the information on the microphysical, genetic and morphological characteristics of clouds reached the highest level.

 

 

ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐ 7 ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ

 

11.11.2011-ը պարզվում է, որ ոչ միայն ամուսնության համար ցանկալի ամսաթիվ է, այլև այսօրը Շվեյցարիայում հայտարարվեց աշխարհի նոր յոթ հրաշալիքների անունները: Այս չորս տարիների ընթացքում քվերակությանը հասցրել էր մասնակցության հայտ ներկայացնել երկու հարյուրից ավելի երկիր, իսկ հարցմանը մասնակցել էին զբոսաշրջիկներ աշխարհի 220 երկրներից:
http://www.new7wonders.com կայքի հաղորդմամբ առաջին հորիզոնականում են Ամազոնի ջունգլիները: Երկրորդ տեղում է Վիետնամում գտնվող Բուհտա Հալոնգ հանգստավայրը, իսկ լավագույն եռյակը եզրափակում են Իգուասու ջրվեժները, որոնք գտնվում են Արգենտինայի և Բրազիլիայի սահմանին:
Չորրորդ հորիզոնականում է Հարավային Կորեայի Չեջու կղզին: Ինդոնեզիայի Ազգային պարկը եզրափակում է լավագույն հնգյակը, որին հաջորդում են համապատասխանաբար` Ֆիլիպինների Պուերտո Պրինցեսսա ստորգետնյա գետն ու Հարավաֆրիկյան Հանրապետության Սեղանե լեռը: Աշխարհի նոր` յոթ հրաշալիքները կհաստատվեն 2012 թվականի սկզբին:
Ստորև լուսանկարներն ըստ հերթականության….

 

 

This slideshow requires JavaScript.

ԼԵՌՆԱՀՈՎՏԱՅԻՆ ՔԱՄԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԱԷՐՈՍԻՆՕՊՏԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐՎԱՆՈՒՄ

Լեռնահովտային քամիների առաջացման պատճառը հովտի և լեռնալանջերի միջև ըստ բարձրության ջերմաստիճանի անհավասարաչափ բաշխումն է: Այս քամիները բնութագրվում են ինչպես իրենց մեծ ուղղաձիգ հզորությամբ, այնպես էլ հորիզոնական տարածվածությամբ:

Մթնոլորտի  զոնդարկման տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ լեռնահովտային քամիները ունենում են 700-1000մ ուղղաձիգ հզորություն և իրենց առավելագույն արագությանն են հասնում երկրի մակերևույթից հաշված 300-400մ բարձրություններում:

Երևանում  նկատվող լեռնահովտային քամիները, որոնք հիմնականում փչում են Սևան-Հրազդան հատվածից և Գեղամա լեռների արևմտյան լանջերից,  որոշ չափով տարբերվում են  հանրապետության մյուս շրջաններում նկատվող  նույն ծագումն ունեցող քամիներից:

Երևանում հովտային քամիների փոխարինումը լեռնային քամիներով սկսվում է ոչ թե մայրամուտից հետո, այլ որոշ չափով ավելի շուտ: Սրանով է հիմնականում բացատրվում այն, որ Երևանում ամառային ամիսներին, հետկեսօրյա բարձր ջերմաստիճանների ժամանակ սկսում են փչել զով քամիներ, որոնք զգալիորեն նվազեցնում են օդի ջերմաստիճանը և բարերար ազդեցություն են թողնում իշխող շոգերի թուլացման վրա: Լեռնահոտային քամիների ազդեցության շնորհիվ գիշերները Երևանում լինում է բավականին զով, որի հետևանքով մեծանում է նաև օդի ջերմաստիճանի օրական տատանման ամպլիտուդը[1]: Continue reading

ԿԱՐԿՏԻ ԾԱԳՄԱՆ ԱԷՐՈՍԻՆՕՊՏԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Կարկտահարությունները հանդիսանում են օդերևութաբանական ամենավտանգավոր երևույթներից մեկը, հսկայական վնաս են հասցնում ժողովրդական տնտեսությանն ու գյուղատնտեսությանը:

 

Կարկուտը սովորաբար թափվում է հզոր կույտաանձրևային ամպերից և որպես օրինաչափություն ուղեկցվում տեղատարափ անձրևով և ամպրոպներով: Կույտաանձրևային ամպերը առաջանում են օդի ինտենսիվ վերընթաց հոսանքների շնորհիվինչպես նաև ճակատներում, և ստրատիֆիկացիայի անկայունության պայմաններում:  

Ըստ Հ. Լ. Հայրապետյանի ամենից հաճախ կարկուտ է տեղում ցամաքային շրջանների միջին լայնություններում և լեռնային շրջաններում: Դեպի  բևեռները և հասարակածը ինչպես նաև ծովերի և օվկիանոսների վրա կարկտի տեղումների քանակը փոքրանում է  [1. էջ 4]:

Չնայած այն բանին, որ Հայաստանի կլիման համեմատաբար չորային է, սակայն ռելիեֆի լեռնայնությունը և երկրի մակերևույթի ուժեղ տաքացումը հանգեցնում են մթնոլորտի որոշակի թերմոդինամիկական անկայունության: Այդ անկայունությունը ցուրտ օդի ադվեկցիայի և ճակատային զոնաների ներխուժման դեպքում ավելի է շեշտվումորն էլ նպաստում է հզոր կույտանձրևային ամպերի զարգացմանը: Continue reading